Հունիսի 13-ի ողբերգությունը
13 Հունիս 2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ազատամարտիկների հանձնախմբի նախագահ Արտաշես Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1992թ. հունիսի 13 – ին սկսվում են ռուս – ադրբեջանական ուժերի համատեղ լայնածավալ մարտական գործողությունները՝ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական դիրքերի ողջ երկայնքով, որտեղ շահումյանցիների հետ մեկտեղ մարտնչում էին Նաիրիի, Բաղրամյանի և Թումանյանի շրջանների ՀՅԴ ջոկատները: Հայ ազատամարտիկները, դիմագրավելով հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը, հերոսական դիմադրությամբ կարողանում են ժամանակավորապես կասեցնել թշնամու առաջխաղացումը և ապահովում են հայ ազգաբնակչության տեղափոխումը մարտական գործողությունների գոտուց: Հունիսի 13 – ին Բուզլուխ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ, Ջամբազում, անհետ կորան ՀՅԴ Նաիրիի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը, ինչպես եւ Ալեքսան Ասատրյանը (Արմավիր) և Գառնիկ Հովհաննիսյանը (Երևան) և զոհվում է Գարեգին Հայկի Սարգսյանը (Թումանյան)»: