Հավանական է ՀՅԴ-ն հանդես գա սեփական թեկնածուով
29 Հունիս 2019 ՀՅԴ-ն դեռևս վերջնական որոշում չունի՝ Լեռնային Ղարաբաղում սպասվելիք ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:
«Հիմա քննարկումներ են ընթանում շրջաններում, խմբերում, բայց վերջնական որոշում դեռ չկա: Որոշում կկայացնենք հուլիսի սկզբին՝ ՀՅԴ արցախյան կոմիտեի համագումարում»,- նշեց նա:
Միաժամանակ, Արմեն Սարգսյանն ասաց, որ «տրամադրություններ կան, որ ՀՅԴ-ն հանդես է գա իր թեկնածուով»:
«Հավանական է, որ ՀՅԴ-ն հանդես գա սեփական թեկնածուով, բայց վերջնական որոշումը կայացնելու է Արցախի շրջանային ժողովը»,- հավելեց նա: