Ավստրալիայի Ռայդ քաղաքը եւ Ստեփանակերտը դարձել են քույր քաղաքներ
23 Հուլիս 2019 Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Ռայդ քաղաքը եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը դարձել են քույր քաղաքներ: Այս մասին հայտնում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Բարեկամական հարաբերություններ ձեւավորելու պաշտոնական որոշումն ընդունել է քաղաքային խորհուրդը:
Այսպիսով, Ռայդը դարձել է Հայաստանից դուրս գտնվող աշխարհի 8-րդ քաղաքը, որը քույր-քաղաքության վերաբերյալ հուշագիր է կնքել Արցախի քաղաքներից մեկի հետ: Սա հնարավորություն է ընձեռում զարգացնել երկկողմ հարաբերությունները, փոխօգնությունը, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ բարձրացնել ճանաչողության մակարդակը:
Հիշեցնենք, որ 2018թ. Ռայդը ճանաչել էր Արցախի Հանրապետությունը: Իսկ դրանից առաջ՝ 2012թ., Արցախի անկախությունը ճանաչել էր նաեւ Նոր հարավային Ուելս նահանգը:
yerkir.am