Աշխատանքներ են տարվում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ
02 Օգոստոս 2019
Այս օրերն Հայաստանում է Միացյալ նահանգներից ժամանած պատվիրակությունը՝ Կալիֆորնիայի փոխնահանգապետի գլխավորությամբ: Տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ, կրթամշակութային այցելություններ, հատուկ այց նաեւ Հայոց ցեղապանության հուշահամալիր:
Ամերիկացի քաղաքկան գործիչների այցը կազմակերպվել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: Նրանց ներկայացուցիչներն էլ ուղեկցել են հյուրերին: Նրանք վստահ են, որ հենց այս փոխայցելությունների միջոցով է հնարավոր ամրացնել երկու երկրների միջեւ կապերը:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տաղավարում հյուրընկալվել են Միացյալ Նահանգների Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանը եւ հանձնախմբի անդամ Լինա Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում