Պետք է միջոցներ գտնենք սերտացնելու Հայաստան-Ամերիկա հարաբերությունները
07 Օգոստոս 2019
ԱՄՆ խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Հայաստանին եւ Արցախին ամերիկյան ֆինանսական օգնությանը վերաբերող նախագիծը, որին կոնգրեսի ներկայացուցիչների պալատը դրական եզրակացություն է տվել: Այժմ սպասվում է Սենատում հարցի քննարկումն ու քվեարկությունը:
Հայտնի է, որ այս նախագծի առաջքաշման ուղղությամբ մեծ ջանք է ներդրել ԱՄՆ Հայ դատի գրասենյանը: Թե որ փուլում է այժմ այս աշխատանքը, «Երկիր մեդիայի» եթերում, տեսակապի միջոցով մանրամասնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամլո խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը: