Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա
11 Հոկտեմբեր 2019 Համոզված եմ, որ Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա:այս մասին Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Ռուսատանի Դաշնության Խորհրդարանի անդամ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ ռուսներն առաջին հերթին դիտարկում են խիղճն ու արդարությունը, և ինքը վստահ է, որ այդ նախադրյալներն ունի Արցախը:

Խոսելով Արցախի մասին՝ Կ. Զատուլինը մասնավորապես ասել է. «Չնայած մի շարք զոհաբերությունների և տառապանքի Արցախը մեծ տպավորություն է թողնում այցելուների վրա, և այստեղի ժողովուրդը ցուցադրում է իր հսկայական ձեռքբերումները: Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած մաքառման, եթե այն պարտադրվի իրենց:
Հուսով ենք, որ Արցախի միջազգային ճանաչման գործում ողջամտությունը, բանականությունը և բարի կամքը կհաղթեն, և այստեղ հարատև խաղաղությունը երաշխավորված կլինի: Կասկած չունեմ, որ Լեռնային Ղարաբաղն ինչ-որ մի պահի կկորցնի իր պետականությունը: Ռուսաստանը միշտ էլ աջակցել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ չխրախուսելով ռազմական ճանապարհը: Լեռնային Ղարաբաղի հարցը առաջնային է մեզ համար: Վստահ եմ, որ ողջախոհ բանակցող կողմերի աշխատանքների արդյունքում այն մոտ է խաղաղ կարգավորմանը»: