2 ձեռնափայտով արցախցի կնոջ քվեարկության մասին՝ Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի անդամից
11 Հոկտեմբեր 2019 Ադրբեջանցիները հաշվում էին այն մարդկանց, որոնք Բաքվից, Սումգայիթից փախել են Կալիֆորնիա և հայ են, նրանց անձնագրերում գրված է, որ Ադրբեջանում են ծնվել, այդ պահին ինքնությունը վերցնում էին. Պատմեց Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի կառավարական գործերի տնօրեն Թերեզա Երեմյանը Ստեփանակերտում՝ ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ընթացքում:
Նա հավելեց, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, իբրև համակարգ, այդ հարցը լուծեց և թույլ չտվեց:
Իբրև Արցախի ժողովրդի՝ պետական մտածողություն ունենալու վկայություն, մի օրինակ հիշեց.
«Երբ մեր երկրներում ընտրություններ են լինում, հաճախ չենք գնում քվեարկության, իսկ Արցախի դեպքում դա այդպես չէ: 2015 թ-ին հեռավոր գյուղերից մեկում, երբ դիտորդական առաքելությամբ էինք, 2 ձեռնափայտով մի կին մոտեցավ: Դրանք ծառի ճյուղեր էին: Այդ կինը՝ 96 տարեկան, 1 կմ քայլել էր, որ գա քվերակության: Երբ ասացինք՝ ինչու եք այդ դժվարություններով եկել, ասաց՝ ես իմ 2 տղաներին պատերազմում կորցրի՝ ինչ միտք ուներ, եթե ես սա պիտի չանեմ: Նա արցախցու լավագույն օրինակն է»:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում.
https://youtu.be/YJmZimdpn_A