Ադրբեջանի կողմից սերմանվող ատելությունը խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը
11 Հոկտեմբեր 2019 Ադրբեջանի կողմից սերմանվող ատելությունը խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովին ասել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով` այսօր հավաքվել են մարդիկ, ովքեր եկել են իրենց պատմությունը, կենսագրությունը և փորձը մեզ փոխանցելու:
«Ադրբեջանը ցանկանա թե ոչ մենք ապրելու ենք այս տարածաշրջանում, և պետք է հասկանանք, որ ատելությունը, որը սերմանվում է նրանց կողմից, խաթարում է տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը: Ադրբեջանը պարտավոր է հաշվի նստել, և անգամ հայկական որևէ իշխանություն իրավունք չունի փոխել այն ուղղությունը, որով Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հստակ նշել է, թե ինչպես է պատկերացնում հակամարտության լուծումը: Դա կարող է ավելի հստակեցնել կամ ավելի ամրապնդել միայն ու միայն Արցախի ժողովուրդը: Արցախի անկախության միջազգային ճանաչման առումով ևս համաժողովը պետք է ավելի ընդլայնենք և դարձնենք հստակ ուղերձներով»,- նշել է Ա. Ռուստամյանը:
https://youtu.be/28XoxmGWZqQ