ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
16 Հոկտեմբեր 2019 Այսօր, հոկտեմբերի 16-ին, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ։ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը գլխավորում էր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։
Հանդիպումը մաս է կազմում Երեւանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։
Ցարդ ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների հետ։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
16-ը հոկտեմբերի 2019թ