Կերտելու ենք մեր երազանքների Հայաստանը
26 Հոկտեմբեր 2019 Հայաստանում մեկնարկել են Հայ Յեղափոխական Դաշնակցության 129-ամյակին նվիրված միջոցառումները:Դաշնակցությունը հայ ժողովրդի ընտանիքն է,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը այսօր` հոկտեմբերի 26-ին, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի տան դահլիճում անցկացված մեկնարկային տոնական միջացառման ժամանակ:
«Դաշնակցությունը երիտասարդների ընտանիք է, որովհետև այն մի արժեհամակարգ է, որտեղ ազգային մտածողություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ իրեն տեսնում է որպես կարևորագույն դերակատար:
Դաշնակցությունը մեր ծնողների ընտանիքն է, որովհետև պաշտպանում է ավանդական ընտանիքը:

Դաշնակցությունը նաև մեր հոգևոր ընտանիքն է, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանն ու առաջամարտիկն է` լինի ռազմի դաշտում, թե քաղաքացիական կյանքում: Ու պատահական չէ, որ այսօրվա այս դժնդակ օրերին ՀՅԴ-ն հանդես է գալիս մեր ավանդական արժեքները պաշտպանելու դիրքերից,-ասել է նա:
Նաև հավելել է, որ ՀՅԴ-ն մերժում է ցանկացած վարքագիծ, որի նպատակն այս արժեքներին հարված հասցնելն է:
«Մենք մերժում ենք ցանկացած համաձայնություն, որն ուղղված Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգությանը: Մենք կողմ ենք համախմբմանը, մենք կողմ ենք մեր ուժերը մեկտեղելով` կերտելու մեր երազանքների Հայաստանը: Եվ հետևաբար այսօր եկել է ժամանակը, որ այս 129-ամյա բարձունքից, այս 7 սերունդների պայքարից հետո մենք արժևորենք, գիտակցենք ու հասկանանք, որ ՀՅԴ-ն հայ ժողովրդի ընտանիքն է, յուրաքանչյուր հայի նվիրական երազանքների միջոցն է. ուրեմն ուշ չէ նաև այն օրը, երբ ՀՅԴ տարեդարձը պետք է նշվի նաև պետականորեն` ձեր բոլորի մասնակցությամբ և ձեր բոլորի իշխանությամբ»,-ասել է Արծվիկ Մինասյանը:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՅԴ Արթիկի Թաթուլ Կրպեյան կոմիտեության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը և Լիբանանի ԿԿ անդամ Մելիք Գարագավորյանը:
Ելույթներին հաջորդել է գեղարվեստական մաս:
yerkir.am
https://youtu.be/5ssalb3URW8