Երևանում մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների խորհրդաժողովը
05 Դեկտեմբեր 2019
Աշխարհի 20 երկրներից ժամանած ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունների խորհրդաժողովը:
44 պատվիրակների մասնակցությամբ խորհրդաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում: Բացման խոսքով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը: