Տեղի կունենա մամուլի ասուլիս
08 Դեկտեմբեր 2019 Սույն թվականի դեկտեմբերի 5-7-ը Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և խորհրդի կողմից գումարված ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական եռօրյա համահայկական խորհրդաժողովը ավարտեց իր աշխատանքները:
Այս առիթով երկուշաբաթի` դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակի ժողովասրահում (Հանրապետության 30, երկրորդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս:
Ասուլիսի մասնակիցները կզեկուցեն նշյալ խորհրդաժողովի աշխատանքների, ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական միությունների հայեցակարգի և ռազմավարական նպատակների, միությունների համաշխարհային ցանցի և առնչակից աշխատանքների ու ծրագրերի մասին՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
07.12.2019 թ