Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Եգիպտոսում ակտիվ աշխատանք է տարվում
25 Փետրվար 2020
Փետրվարի 24-ին Երեւանում մեկնարկեց ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր անկյուններում գործող Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ:
Մեկնարկը Երեւանում տալուց հետո, խորհրդաժողովի մասնակիցները մեկնել են Արցախ՝ շարունակելու քննարկումները:
«Երկիրն այսօր»-ի տաղավարում է ՀՅԴ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Արմեն Մազլումյանը: