ՀՅԴ-ն շարունակում է սոցիալական աջակցության մարզային ծրագիրը
15 Ապրիլ 2020 Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շարքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, Հայաստանի երիտասարդական միությունների և ՀՅԴ Հայաստանի մարզային կառույցների կողմից այս օրերին իրականացվում է սոցիալական աջակցության ծրագիր, որի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի ընտանիքներին արդեն տրամադրվել է մեծաքանակ պարենամթերք, մաքրման, ախտահանիչ և այլ պարագաներ:
Ծրագիրն իրականացվելու է փուլային եղանակով, որի շրջանակներում ապրիլի 16-ին սոցիալական աջակցություն են ստանալու նաև Վայոց Ձորում բնակվող ընտանիքները:
ՀՅԴ միություններն ու կառույցներն իրենց շնորհակալությունն են հայտնում բոլոր բարերարներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի Նոր Ջուղայի «Զարթոնք» միությանը, հայրենիքում ապրող հայրենակիցներին դժվարին այս օրերին օժանդակության ձեռք մեկնելու համար: