ՀՅԴ ՀԵՄ և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում
15 Ապրիլ 2020 ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնելով, որ այս տարի անհնար է ավանդական դարձած ձևաչափով իրականացնել Ցեղասպանության հիշատակի միջոցառումները։
«Սիրելի հայրենակիցներ,
պայմանավորված Հայաստանում տիրող իրավիճակով և առողջապահական ռիսկերով այս տարի անհնար է ավանդական դարձած ձևաչափով իրականացնել Ցեղասպանության հիշատակի միջոցառումները։
Քանի որ․
‼️ Ջահերով երթը այս տարի հնարավոր չէ կազմակերպել ավանդական ձևաչափով:
‼️ ապրիլի 24-ին հնարավոր չի լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մեծ թվով մարդկանց այցելությունը
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության։
Այս օրերին մեր կողմից իրականացվող այլ միջոցառումնների մասին կտեղեկացնենք առաջիկայում»։