ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն միությունները մեկնարկում են դրամահավաք
16 Ապրիլ 2020 ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները մեկնարկում են դրամահավաք, որից գոյացած միջոցներով օգնելու ենք մեր կարիքավոր հայրենակիցներին։
«Հաշվի առնելով, որ մեր հազարավոր քաղաքացիներ այս օրերին մենակ են մնացել ճգնաժամի դեմ պայքարում, ելնելով մեր ընկերվարական գաղափարախոսությունից, հավատալով, որ հասարակության առավել ապահով ներկայացուցիչները պատասխանատու են ավելի կարիքավորների համար ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները մեկնարկում են դրամահավաք, որից գոյացած միջոցներով օգնելու ենք մեր կարիքավոր հայրենակիցներին։
Միացիր մեզ և օգնիր մեկ ընտանիքի դիմագրավել ճգնաժամին։
Դրամահավաքին կարող է միանալ յուրաքանչյուրը՝ ցանկացած չափի գումար փոխանցելով ‼️19300995959701‼️ հաշվեհամարին։
Յուրաքանչյուրիս մասնակցությունն էական է»,-նշված է հայտարարությունում։