ՀՅԴ «Օգնիր հայրենակցիդ-#Միասինկհաղթենք» ծրագրով օգնություն է տրամադրվել շուրջ 2000 ընտանիքի
26 Հունիս 2020 Ապրիլի 16-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, ՀՅԴ մարզային կառույցների օժանդակությամբ, տվեցին «Օգնիր հայրենակցիդ - #Միասինկհաղթենք» ծրագրի մեկնարկը, որի նպատակը Հայաստանում բնակվող սոցիալապես անապահով և ճգնաժամի առջև միայնակ մնացած ընտանիքներին օգնության տրամադրումն է:Հանրային դրամահավաքից գոյացած միջոցներով պատրաստվում են առաջին անհրաժեշտության պարենամթերքով արկղեր, որոնք այնուհետև ուղղվում են տարբեր մարզերում բնակվող մեր հայրենակիցներին։ Արդյունքում` մեր նվիրատուների տրամադրած միջոցների շնորհիվ մինչ այս պահը հնարավոր է եղել օժանդակել Հայաստանի 7 մարզերում և Երևանում բնակվող շուրջ 2000 ընտանիքի։
Ծրագիրն այժմ էլ ընթացքի մեջ է։ Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք դանդաղել են Հայաստանում համավարակի արդյունքում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի պատճառով։

Սակայն մենք վճռական և անկոտրում ենք՝ հնարավորինս շատ ընտանիքների` ճգնաժամը դիմագրավել օգնելու ճանապարհին։
Ծրագիրը հնարավոր է դարձել բացառապես մեր նվիրատուների շնորհիվ, որոնք այս դժվար ժամանակաշրջանում մեզ են վստահել հայրենակիցներին օգնելու պարտավորությունը։ Հարկ է նշել, որ նվիրահավաքի աշխատանքները շարունակվում են Սփյուռքի տարբեր համայնքներում, հատկապես` ԱՄՆ-ի Արևմտյան շրջանում;
Ստորև ներկայացնում ենք մինչև այս պահը ծրագրին գումար նվիրաբերածների Ա. ցուցակը: Նվիրատվությունները դեռ շարունակվում են, դրանց կանդրադառնանք հետագայում: Կրկին մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նվիրատուներին և ՀՅԴ համահայկական կառուցին, որի միջոցով հնարավոր եղավ կազմակերպել ու իրագործել այս կարևոր ծրագիրը:
«Միասին կհաղթենք» օժանդակության ծրագրի նվիրատուների Ա. ցուցակը`
1․ԱՄՆ-ի Նոր Ջուղա «Զարթոնք» միություն
2․Արեւելյան ԱՄՆ ՀՅԴ Երիտասարդական միություն
3․Կանադայի հայկական համայնք
4․ԱՄՆ-ի «Սասուն» հայրենակցական միություն
5․ԱՄՆ «Ալեքս Պիլիպոս» դպրոցի սաներ եւ ուսուցչական կազմ
6․ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի ընկերներ
7․ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միություն
8․ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միություն
9․ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն
10ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միություն
11․Նոր Ջուղայի Կրոնական խորհուրդ
12․Հովիկ Ջուլհաջյան (Նիդերլանդներ)
13․Նշան Փիրումյան (ԱՄՆ)
14․Ոմն Հայաստան
15․Վաչե Թովմասյան (ԱՄՆ)
16․Նազարեթ Խարբերթյան (Հայաստան)
17․Ոմն Կանադա
18․Հրանտ Մարգարյան (Հայաստան)
19․Ոմն Հայաստան
20․Քոթանջյան (Բելգիա)
21․Ոմն Հայաստան
22․Արթուր Աղաբեկյան (Արցախ)
23․Ոմն Անգլիա
24․Արտաշես Չոքալյան
25․Ոմն Հայաստան
26․Սարհատ Փափազյան (Հայաստան)
27․Վրեժ եւ Լյուսի Հալեպյան
28․Ոմն Հայաստան
29․Ազատուհի Սիմոնյան (Հայաստան)
30․Քրիստինե Վարդանյան (Հայաստան)
31․Ռուբեն Պողոսյան (Հայաստան)
32․Արմեն Աբուլյան
33․Շահեն Աբուլյան
34․Վարդգես Խղրդումյան
35․Ոմն Հայաստան
36․Րաֆֆի Մարտիրոսյան ԱՄՆ
37․Վրեժ Հալեպյան
38․Լյուսի Հալեպյան
39․Ոմն Հայաստան
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններ