Մոնրեալում բացվեց Կոմիտասի կիսանդրին
06 Սեպտեմբեր 2020
Սեպտեմբեր 4-ին, Կանադայում, Մոնրեալի Հայ կենտրոնի մուտքի մոտ տեղի ունեցավ Կոմիտաս Վարդապետի կիսանդրու բացման արարողությունը։ Արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:
«Կատարում ենք բացումը մի հուշարձանի, որը մեր միասնությունն է խորհրդանշում՝ արեւմտահայ ծագումով, Էջմիածնում ծառայած, Արեւմտահայաստանում աշխատած, Եվրոպայում ուսանած մեր սիրելի Կոմիտասի կերպարը, որ ինքնին հոյակապ ներկայացուցիչն է միասնական հայության, որ ոչ միայն լսեց ու բերեց հայկական երգերը, վերծանեց դրանք, մշակեց ու հայացրեց այլեւ զատեց օտար խազերից ու ելեւէջներից»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Կիսանդրու հեղինակը քանդակագործ, դոկտոր Մկրտիչ Տարաքչյանն է։
Մանրամասները՝ Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստաժամի տնօրինուհի Թամար Շահինյանի պատրաստած տեսանյութում