ՀՅԴ Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը հիասթափված է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունից
10 Հոկտեմբեր 2020
ՀՅԴ Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը հիասթափված է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունից՝ կապված ԼՂ-ում իրավիճակի հետ:
Նոր Զելանդիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է. «Նոր Զելանդիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարտական գործողությունների վերսկսմամբ: Մենք կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցություններին: Մենք դատապարտում ենք կասետային զինամթերքի կիառումը կամ միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտում»:
Հայ-նորզելանդական համայնքի հասարակայնության հետ կապերի գլխավոր մարմինը հայտարարել է, որ ցանկացած հայտարարություն, որում չեն հիշատակվում ահաբեկչություն կատարողները, որոնց պատճառով առաջացել է ներկայիս մարդասիրական ճգնաժամը, եւ որոնք աջակցվում են Թուրքիայի կողմից, հիասթափություն է առաջացնում:
«Որպես խաղաղասեր ազգ, որը հատուկ ուշադրություն է հատկացնում մարդու իրավունքներին, Նոր Զելանդիան չպետք է սխալվի այդ հարցում»,-ասել է ՀՅԴ Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Խորի Ելդիզյանը: