Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, դա Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման միակ երաշխիքն է
15 Հոկտեմբեր 2020 Tert.am-ը ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ զրուցել է Եվրոպայում տեղի ունեցող սփյուռքահայերի բազմահազարանոց ցույցերի, դրանց պահանջների, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության, Արցախում հրադադարի հասնելու ձևերի, Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ:- Պարոն Շիրինյան, Եվրոպայի և ոչ միայն եվրոպայի հայկական համայքները Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական սանձազերծած ագրեսիայից հետո բազմաթիվ ցույցեր իրականացրին և շարունակում են իրականացնել՝ լսելի դարձելու Արցախի, Հայաստանի ձայնը: Կխնդրեմ նշեք հիմնական պահանջները և արդյոք դրանք նպտակին ծառայում են:

– Այդ ցույցերի պահանջն է՝ առաջին հերթին անմիջապես դադարեցնել այն ռազմական հարձակումները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի բանակի կողմից և որին պաշտոնապես և հրապարակային սատարում է Թուրքիայի կառավարությունը: Ուրեմն մեր առաջին պահանջն է Եվրոպական միության անդամ պետություններից, որ ճնշում բանեցնեն, որպեսզի այս ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվեն: Մեր մյուս պահանջն այն է, որ հստակ դատապարտվի հարձակվող կողմը: Երբ ԵՄ կամ տարբեր երկրների ԱԳ նախարարների կամ կառավարությունների անունից հայտարարություններ են արվոմ առանց նշելու հարձակվող կողմի անունը, դա մեզ համար անընդունելի է, և մենք պահանջում ենք ԵՄ անդամ երկրներից անպայմանորեն նշվի՝ հարձակվող կողմն ադրբեջանական կողմն է: Երրորդ մեր պահանջը պատժամիջոցներ կիրառելն է Արդբեջանի և Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան խնդիրներ ունի շատերի հետ՝ Կիպրոս, Հունաստան, Ֆրանսիան է ներգրավված Միջերկրականի հարցի մեջ, այս հակամարտության մեջ ներգրավումն էլ 4-րդ պատճառն է, որ ԵՄ-ն պաշտոնապես դիմի այդ պատժամիջոցներին: Մեր պահանջների կարևոր մասն Ադրեբջանի դեմ պատժամիջոցներ կիրառելն է, որովհետև արդեն Արցախի, հայ ժողովդրի ապրելու, գոյություն ունենալու իրավունքի դեմ են գործողություններ տանում:
Մեր պահաննջերից է նաև մարդասիրական նաև ռազմական օգնություն ուղարկելը հայ ժողովրդին: Այսօր միայն մեկ երկիր կա, ժողովրդավարական երկիր, որ պայքարում է ահաբեկիչների դեմ, դա հայ ժողովուդրն է: Մենք պահանջում ենք նաև Եվրոպայից մասնակցել այս պատերազմին, որովհետև ի վերջո ժողովրդավարական արժեքներն են, որ մենք այսօր պահպանում ենք ընդդեմ ահաբեկչական արժեքների: Վերջապես մեր պահանջը ավելի քաղաքական հողի վրա՝ հայ ժողովրդին, Արցախի ժողովրդին սատարելն է, մասնավորապես, ժողվորդի ազատ ինքնորոշման իրավունքը ճանաչելը: Դա է միակ ճանապարհը, որն ի զորու է այս հակամարտությունն իր ավարտին հասցնել. Ացախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավուքնի ճանաչումը, Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:
– Բացի այդ ցույցերից սփյուռքահայությունը նաև նյութական և դրամային աջակցություն է ցուցաբերում այսօր Արցախին, առհասարակ Արցախյան հարցում Սփյուռքի աջակցությունը հայրենիքին նշանակալի է հատկապես պատերազմի ժամանակ, ինչի՞ կարելի է հասնել այս միասնականության շնորհիվ:
– Եթե մենք այս պատերազմում պետք է հաղթենք, միայն միասնականությամբ կկարողանանք հաղթել: Այն միասնականությունը, որը գոյություն ունի այսօր համայն հայ ժողովրդի մեջ՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք, աննախադեպ է և նաև մեզ հպարտություն է բերում որպես ազգ: Մենք միայն այս միասնականությամբ է, որ պետք է հաղթենք այս պատերազմը և հաղթելուց հետո էլ պետք է շարունակենք մնալ միասնական, որ նմանատիպ վտանգների առաջ չկանգնենք ապագայում և փորձենք բոլոր մեր մարտահրավերներին դիմագրավել միասնական ձևով որպես՝ մեկ ազգ, մեկ ժողովուրդ ի նպաստ և ի շահ մեր երկու հայկական հանրապետությունների:
– Ստեղծված իրավիճակում դիվանագիտական առումով ինչպե՞ս հասնել լուծումների:
– Նախ և առաջ ասեմ՝ մեր ազգի պահպանման և մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար մենք միայն վստահում ենք այսօր սահմանին կանգնած հայ զինվորին, այն երիտասարդ հայ տղաներին, որոնք իրենց ամենաբարձր զոհաբերությամբ ամեն ջանք թափում են, որ պահպանեն մեր ժողվորդի անկախությունը, խաղաղությունը և անվտանգությունը: Սա ասելով հանդերձ՝ ես կարծում եմ, որ քաղաքական հանգուցալուծման հասնելու համար անպայման միջազգային հանրությունը՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, պետք է վճռական քայլերի դիմեն՝ դատապարտելու և պատժամիջոցներ կիրառելու հարձակվող թուրք և ադրբեջանական կողմի նկտմամբ, որոնք նաև օգտագործում են ահաբեկիչների գործոնը, որ վտանգի տակ դնեն հայ ժողվորդի ֆիզիկական անվտանգությունը: Այս իմաստով միակ ճարը, որ մենք տեսնում ենք և միակ ուղին, որ պետք է շարունակենք՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակումն է:
– Այսօր շատ է խոսվում Արցախի միջազգային ճանաչման մասին, Դուք էլ մի քանի անգամ անդրադարձաք հարցին, սփյուռքն էլ է դա պահանջում, Արցախի Հանրապետության նախագահը սրա անհրաժեշտության մասին խոսեց, այս փուլում իրատեսական համարո՞ւմ եք դա:
– Մենք լիովին համաձայն ենք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կոչի հետ, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Ավելին ասեմ՝ մեր ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի միջոցով արդեն մի շարք հաջողությունների ենք հասել եվրոպական երկրների մեջ: Ֆրանսիայի մեջ Ալֆովիլ քաղաքը պաշտոնապես քվերակեց և դիմեց ֆրանսիայի կառավարությանը, որ պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Նաև ֆրանսիայի խորհրդարանում շուտով օրակարգի մաս է կազմելու մի բանաձև, որը եթե մեծամասնության կողմից ընդունվի, ուրեմն Ֆրանսիայի խորհդարանը կճանաչի Արցախի Հանրապետությունը: Նաև Ժնև քաղաքի բանաձևի մասին նշեմ, որտեղ շեշտվում է Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը իբրև միակ հնարավորություն, որ այս պատերազմը և այս հակամարտությունը հանգուցալուծվի՝ պահպանելով Արցախի ժողովրդի իրավունքները: Նաև մենք տեսանք ԵԽ-ի անցած շաբաթվա քննարկումների ընթացքում ինչպես մի շարք խորհրդարաններ հստակորեն առաջ քաշեցին անկախության կամ ազատ ինքնորոշման իրավունքի հանգամանքը: Նաև տեղյակ ենք Կիպրոսի մեջ մի շարք քաղաքական ուժեր առաջ են տանում այս նյութը, որ տեղ գտնի խորհդրարանական քննարկումների ընթացքում: Այսինքն՝ այս մասով գործն ընթացքի մեջ է և առաջիկայում մենք հուսով ենք, որ մի շարք հաջողությունների կհասնենք նաև եվրոպական երկրներում՝ լինի խորհրդարանական թե տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:
– Կխնդրեի անդրադառնալ ՌԴ ԱԳ նխաարար Սերգեյ Լավրովի հարցազրույցին, որտեղ նա մեկ անգամ ևս առաջ քաշեց Մինսկի խմբի բանակցային ձևաչափը՝ այն է 5 շրջանների հանձնում, որոշակի ժամանակ անց 2 շրջանների հանձնումը, ապա ինքնորոշման իրավունքի ճանաչում և խաղաղապահների տեղակայում: Սա որքանո՞վ է իրատեսական և որքանո՞վ է հայկական կողմի համար ընդունելի:
– Մեր գրասենյակը և ընդհանարպես Հայ Դատի հանձնախմբերը այս մասին բազմիցս արդեն հայտարարել ենք, որ պատերազմի իրականությունը մեր կեցվածքի վրա փոփոխություն չի բերել: Հակամարտության հանգուցալուծման այս փուլային տարբերակը, որ ներկայացնում եք մեզ, համար անընդունելի է: Այն, ինչ որ ընդունելի է, հետևյալն է՝ առաջին հերթին հռչակել և ճանաչել միջգայնորեն և մանավանդ ԵԱՀԿ Մինսկի երեք համանախագահ երկրների կողմից Արցախի Հանրապետության անկախութունը: Մենք, քանի դեռ անկախությունը չհռչակվի, սխալ և անընդունելի ենք գտնում խոսել ինչ-որ փոխզիջումների կամ օտարերկրյա խաղաղապահ ուժերի ներգրավվածության, կամ էլ փուլային տարբերակի մասին: Նախ և առաջ՝ պետք է ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, որը մեզ համար Արցախի ժողվորդի անվտանգության պահպանման միակ երաշիքն է: