ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
22 Հոկտեմբեր 2020
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Նշվում է, որ քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը աջակցելու հարցում: