Բողոքի լուռ ակցիա Վաշինգտոնի կենտրոնում
09 Նոյեմբեր 2020
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում, ազգային ծառուղում գտնվող Լինքոլնի հուշահամալիրի մոտ նոյեմբերի 8-ին բողոքի լուռ ակցիա է իրականացրել ՀՅԴ Հայ Երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Ակցիայի մասնակիցների ձեռքին ՀՀ, Արցախի և ԱՄՆ-ի դրոշներն են, բազմաթիվ պաստառներ, որոնցով կոչ է արվում դադարեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան: