Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի արգելելու հավաքները
27 Նոյեմբեր 2020
Տեղեկացնում եմ, որ մենք դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։
Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։
Շնորհակալ ենք արդարադատությունը կյանքի կոչողներին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյան