Առաջիկա օրերին վերջնականապես հասունացնելու ենք Նիկոլի հեռացումը
15 Դեկտեմբեր 2020
Մենք միասին պետք է հեռացնենք այս դավաճան իշխանությանը, որ կարողանանք կառուցել մեր երազանքի հայրենիքը: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթից հետո Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք միասնականությամբ պետք է հեռացնենք այս դավաճան իշխանություններին և նույն միասնականությամբ կառուցենք մեր երկիրը: Քանի այս ազգադավ դավաճանը գտնվում է վարչապետի պաշտոնին, մեր ժողովրդի և պետականության մեջքն ուղղել հնարավոր չէ»,-նշեց նա::
Նա ընդգծեց՝ այսօր բազմաթիվ քաղաքացիներ, հաղթահարելով իրենց անձնական ողբերգությունը, պարտությունը, դուրս են եկել պայքարի՝ հանուն Հայաստանի ապագայի ու հայրենիքի փրկության: «Մեր գլխավոր նպատակը մեր երկրի կառուցումն է, իսկ դրա գլխավոր խոչընդոտ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը խիստ անհրաժեշտություն է»,-ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը երբեք չպետք է հուսահատվի, հայ մարդը, հայ զինվորը այս պատերազմում չի պարտվել, պարտվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը:
Սաղաթելյանը նշեց՝ բազմաթիվ քաղաքացիներ մոտենում են իրենց՝ կոչ անելով հենց հիմա անհապաղ գործողությունների միջոցով հեռացնել իշխանություններին: «Ես շարժման անունից բոլորիդ վստահեցնում և խոստանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր: Եթե Նիկոլը ինքնակամ շատ արագ չհեռանա իր պաշտոնից, ապա մենք պաշտոնը կհեռացնենք իրենից»,-ասաց նա՝ նշելով, թե առաջիկա օրերին անելու են բողոքի, զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողություններ:
«Մենք մեր գործողությունների արդյունքում հասնելու ենք մեր նպատակին, և դրանում թող որևէ մեկը չկասկածի: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասունացնելու ենք Նիկոլի հեռացումը: Նոր տարին՝ առանց Նիկոլի»,-հայտարարեց նա՝ նշելով, թե Փաշինյանը չունի լեգիտիմություն:
Սաղաթելյանի տեղեկացմամբ՝ վաղը ժամը 17:00-ին մեկնարկելու են երթ Գրիգոր Լուսավորիչ փողոցից, երթը կանգ է առնելու Դատախազության, Ոստիկանության, ԱԱԾ-ի առջև: «Դատախաղության առջև կոչ ենք անելու հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեանյութում:
https://youtu.be/63IVjiXIujM