Եթե Փաշինյանը 2 ամիս էլ մնաց իշխանության, ղեկավարելու բան չի լինելու, ավերակներ են մնալու, դրանից հետո ում էլ խնդրես, չի գա իշխանության
22 Դեկտեմբեր 2020
Եթե Նիկոլ Փաշինյանը երկու ամիս էլ մնա իշխանության, դրանից հետո իշխանությունը ում էլ տաս, չի վերցնելու, ում խնդրես, չի գա այս շենքում վարչապետ աշխատի, ղեկավարելու բան չի լինելու, ավերակներ են մնալու: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շաարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ուզում եմ հստակ արձանագրենք, որ այս եղանակային պայմաններում մեր քաղաքացիները արձագանքեցին մեր կոչին, 8 ժամ ներկա եղան Հանրապետության հրապարակում, երկու ժամ դադար տվեցինք, որոշները սոցցացներում տպավորություն ստեղծելու համար մարդկանց փոքր քանակ նկարեցին, օրվա ամփոփումը գնահատում եմ հաջողված»,- հայտարարեց նա՝ ասելով, որ օրը համարում է հաջողված:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ օրվա ընթացքում իրենց միացան բազմաթիվ սպաներ, պաշտոնյաներ, և պարզապես ցանկանում եմ ևս մեկ անգամ ֆիքսել, որ մենք վճռական ենք, մեր քաղաքացիների հետ գիշերելու ենք Հրապարակում և վաղն առավոտից շարունակելու ենք ամբողջ Հայաստանով զանգվածային բողոքի ակցիաները, իսկ ժամը 4-ին կլինի հանրահավաք։
Դիտարկմանը՝ հրապարակում 50 հազար մարդ չի հավաքվում, 16 ուժերի վստահությունը ո՞րն է, որ Փաշինյանը հրաժարական է ներկայացնելու, նա պատասխանեց. «Փաշինյանը այլ տարբերակ չունի, եթե նրան թվում է, որ կարող է մեր հայրենիքի 70 տոկոսը դավաճանությամբ հանձնել թշնամուն, ունենանք 5000 կորուստ, պղծի Եռաբլուրը, եկեղեցին, երկիրը տանի սոցիալական, տնտեսական կոլապսի ու ՀՀ քաղաքացին կհանդուրժի իրեն, դա սխալ հաշվարկ է: Նա չունի իշխանություն: Ինքը մնացել է իր ֆեյքերի հույսին: Այսօր Նիկոլ Փաշինյանը ունի աջակիցների երկու խումբ ՝ ֆեյքեր, որոնք սոցցանցերում տպավորություն ստեղծելու համար են, և մի խումբ արկածախնդիրներ ու նեղ կուսակցական շրջանակ»,- ասաց նա:
Սաղաթելյանը նշեց՝ վստահ է՝ «Իմ քայլում» կան գիտակից մարդիկ, ովքեր ճիշտ գնահատում են իրավիճակը, իրենք չեն կարող մտնել այս պատասխանատվության մեջ, այդ մարդն ամեն օր կործանում է երկիրը:
«Ստորացուցիչ համաձայնագիրը ստորագրելուց հետո անցել է 41 օր, այս խաղաղ ընթացքում հանձնել է 4 բնակավայր, այդ փաստաթղթում չկար դրա մասին, տվեց Սյունիքի համար կարևոր նշանակության երկու դիրք, Գորիս-Կապան ճանապարհը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, վաղը տալու է տարածքներ Տավուշից, Վայոց Ձորից: Այս մարդը եկել է այս ժողովրդին պատժելու, հիմա ի՞նչ եք կարծում, մեր ժողովուրդը հանդուրժելո՞ւ է սա, չի՛ հանդուրժելու: Հանուն մեր պետության, պետք է դուրս գանք, քշենք այս հրեշին, ուրիշ ճանապարհ չկա,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում