Նույն մեթոդներով, ինչ Նիկոլը եկավ իշխանության, պայքարում ենք հայրենիքի փրկության համար
24 Դեկտեմբեր 2020
Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր երեկոյան փակել են Երևանի Հանրապետության հրապարակին հարակից փողոցները և պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» և այլն՝ պահանջելով Փաշինյանի անհապաղ հրաժարականը:
«Նույն մեթոդներով, ինչ Նիկոլը եկավ իշխանության, մենք այդ նույն մեթոդներով պայքարում ենք մեր հայրենիքի, մեր պետության փրկության համար»,-աասել է Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ ավելի ուշ Գերասիմ Վարդանյանը եւ դաշնակցական այլ ակտիվիստներ բերման են ենթարկվել։
Բերման են ենթարկվել ՀՅԴ 17 անդամներ. հայտնելէ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի ներկայացուցիչը:
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/KCfxd3Sax_8
https://youtu.be/7173VoCDwmw