Բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց
28 Դեկտեմբեր 2020
Այսօր, դեկտեմբերի 28-ին բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ մուտքերի մոտ։ Նրանք, դավաճան վանկարկելով, դիմավորել են «Իմ քայլը» խմբակցության անդամներին եւ ամոթանք տվել:
Քաղաքացիների մի հատվածը հավաքվել էր Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածում, մյուս հատվածն էլ ԱԺ-ի՝ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ:
Նրանք հավաքվել են իշխանական պատգամավորներին ասելու, թե ինչ են մտածում նրանց մասին: «Որպես ԱԺ մեծամասնության պատգամավոր՝ դուք ձեր անգործությամբ ոչնչացրել ենք ԱԺ-ն՝ որպես գործադիրի հակակշիռ, որպես առաջնային մանդատի ինստիտուտ: Եվ դուք դրա համար պատասխան եք տալու»,-հայտարարել էր քաղաքացիներից մեկը:
Ակցիային զուգահեռ խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում է ԱԺ խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրված է 15 հարց, որոնցից մեկը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:
ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ:
Հայտնի դարձավ, որ բերման են ենթարվել նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը եւ Աշոտ Սիմոնյանը եւ ՀՅԴ երիտասարդներ:
Ազգային ժողովի մուտքերը շրջափակած, անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները Բաղրամյան պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից պահանջում են դուրս գալ խմբակցությունից, երկրում վերացնել ռազմական դրությունը և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
https://youtu.be/mQmg7kXofbI