Բողոքի լայնածավալ երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
29 Դեկտեմբեր 2020
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը դեպի Հանրապետության Հրապարակ: Քաղաքացիների պահանջը մնում է անփոփոխ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Իշխանությունը հակառակ իր հայտարարություններին, թե բոլոր հնարավորությունները ստեղծել է ընդդիմության գործունեության համար, մոռանում է իր մամլիչ հիմնական զենքերի մասին՝ ոստիկանություն, Քննչական կոմիտե եւ ՀՔԾ․ երթի սկզբում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ երեկ ԱԺ շրջակայքում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը դիմեց շատ ավելի բիրտ միջոցների, քան նախկինում. «Եթե ոստիկանությունում նոր նշանակվածներ կան, որոնց ուշքն ու միտքը Նիկոլին համոզելն է, որ իրենք ավելի լավ կարող են ծառայել Նիկոլին, քան ՀՀ օրենքներին, պետք է իմանան, որ այդ օրենքները մի օր կանգնելու են իրենց առաջ, նայելու են այդ պաշտոնյաների աչքերի մեջ ու պահանջելու են խիստ պատասխան:
Նա հայտնեց, որ այսօր շարժվում են դեպի Հատուկ քննչական ծառայություն, ներկայացնելու են իրենց դժգոհությունները, պահանջները՝ օրենքը կատարել լիարժեք:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց պահանջը՝ «Առանց Նիկոլ Հայաստան» չի դադարելու, քանի որ վարչապետի աթոռին նստած խելագարն ամեն օր ավելի նոր մի խելագարության է դիմում, ամեն օր ավելի է վատթարացնում երկրում կյանքը:
«Դրա համար մեր պահանջը մնում է նույնը՝ «Առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց Գ. Մանուկյանը:
Երթի ընթացքում հայտարարություններով հանդես եկան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, անհատներ։
Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցներին։
Ընդդիմության երթը հասավ Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ։ Այստեղ նրանք ներկայացրեցին իրենց պահաջները։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց. «ՀՔԾ-ն 2,5 տարի եղել է Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ հաստատություններից մեկը: Այս հաստատությունը եղել է անհատապես Նիկոլի հավատարիմ հաստատություն: Նիկոլը գնցող է, մնալու է օրենքը, Սահմանադրությունը իր ողջ խստությամբ: ՀՔԾ-ն դեռ ունի ժամանակ գործադրելու մեր բոլորի օրենքը: Հարուցեք քրեական գործ դավաճանի դեմ»,-ասաց նա:
Այնուհետեւ ելույթ ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձանխմբի նախագահ Արթուր Ղազինյանը՝ նշելով, որ մինչ այժմ ներկայացված է երեք հաղորդում հանցագործության մասին, երեքն էլ պետական դավաճանության հատկանիշներով, նաեւ հարուցված է 2 քրեական գործ, որոնց ինքը ներգրավված է. «Մեկը քննվում է ՀՔԾ-ում, մյուսը՝ ԱԱԾ-ում: Երոկւ դեպքով էլ որպես վկա ներկայացվել են պետական դավաճանության անհերքելի փաստեր: ՀՔԾ-ում հարուցված գործը քրեական օրենգրքի 308 հոդվածը 2-րդ մասով է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը անզգուշությամբ հասցրել է ծանր հետեւանքներ: Այստեղ անզգուշություն չկա, կա ուղղակի դիտավորություն, համակարգված, կազմակերպված պլանավորած պետական դավաճանություն»,-ասաց Ղազինյանը:
Նա ընդգծեց, որ հանցագործության հաղորդումներից մեկը վերաբերում է սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության, նաեւ սահմանների արտաքին անվտանգության նկատմամբ դիտռավորյալ գործած հանցագործությանը:
Իր հերթին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՀՔԾ պետին և անձնակազմին ասաց․ դուք պարտավոր եք կալանավորել թիվ մեկ դավաճանին՝ Ն. Փաշինյանին։
Արծվիկ Մինասյանը ընթերցեց Սասուն Խաչատրյանի երդման տեքստը՝ նշելով, որ նա երդվել է ծառայել օրենքին, ինչը նշանակում է, որ պետք է անհապաղ կալանավորել Նիկոլ Փաշինյանին:
ՀՅԴ ԳՄ անդամը նաև նշեց, որ պետք է դադարեցվեն այն քրեական հետապնդումները, որոնք սկսվել են ընդդիմադիր գործիչների նկատմամաբ։
https://youtu.be/3WHlB9K-KnM
https://youtu.be/–qdEHa5PAs