Մենք կորցնում ենք մեր ինքնավստահությունն ու մյուս ժողովուրդների հարգանքը
14 Հունվար 2021
Սարսափելի ու ամոթալի վիճակ է և ամբողջ դառնությունն այն է, որ այդ վիճակից կարելի էր խուսափել: Հարցազրույցի ժամանակ ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Դա միայն պատերազմով չսկսվեց, երկուսուկես տարի առաջ փաստորեն օգտվելով ժողովրդի ցանկություններից: Իհարկե, ժողովուրդն ուզում էր ապրել արդար երկրում, որտեղ չկա կոռուպցիա, որտեղ իշխանավորները համեստ են, դրանից օգտվելով մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը և սկսեց երկիրը տանել լրիվ ուրիշ ուղղությամբ՝ զրկելով մեզ ազգային արժեքներից, կամաց-կամաց քանդելով բանակը և վերջը հասավ պատերազմին, որտեղ մենք խայտառակ պարտություն կրեցինք և հիմա ճաշակում ենք այդ պարտությունը, և այն դեռ չի վերջացել… Շատ մարդիկ կորցրել են իրենց հավատը երկրի ապագայի նկատմամբ և ուզում են դուրս գալ, դա գաղտնիք չէ, և եթե այս կորոնավիրուսը չլիներ, մեծ թափով արտագաղթ կլիներ: Արտագաղթը կանխելու համար այս երկիրը պետք է դառնա օրինական երկիր, որտեղ իսկապես չլինի կոռուպցիա, լինի տնտեսապես զարգացող պետություն: Մենք պետք է կարողանանք Սփյուռքի հետ ստեղծել նոր տեսլական, որովհետև մարդիկ եթե տեսնում են, որ առջևում կա մի տեսլական, որը հնարավոր է իրականացնել, իրենք համաձայնվում են մի քանի տարի էլ զուսպ ապրել,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցազրույցն արվել է 28-ը դեկտեմբերի 2020թ-ին