Ավտոերթ Երեւանում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
17 Հունվար 2021
Այսօր, հունվարի 17-ին մայրաքաղաքում անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում:
Քաղաքացիներն ավտոմեքենաներին փակցրել էին եռագույններ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ «դավաճան» մակագրությամբ։
Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված։ Ակցիայի որոշ մասնակիցների եւ ոստիկանների միջեւ գրանցվեց միջադեպ։ Ապօրինի կերպով բերման ենթարկվեց «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը։
Հայրենիքի փրկության շարժում