Ավտոերթ Երեւանում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
24 Հունվար 2021
Այսօր, հունվարի 24-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներից մեկնարկեց ավտոերթ, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում։
Ավտոերթի մասնակիցների պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր:
Ճանապարհային ոստիկանությունն անհեթեթ պատճառաբանություններով կանգնեցրեց որոշ ավտոմեքենաներ՝ թույլ չտալով մասնակցել ավտոերթին, այնուհետեւ ավտոմեքենաների վարորդներին սկսեցին տուգանել։
Հանրապետության հրապարակում ոստիկանությունը խոչընդոտեց քաղաքացիների ակցիան։
Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին:
Հայրենիքի փրկության շարժում