Հայաստանի ղեկավարներից ով ինչքանով է ավելացրել պետական պարտքը
30 Հունվար 2021
Ռ․Քոչարյանի օրոք պետական պարտքը ավելացել է մոտ 700 մլն դոլարով, Ս․Սարգսյանի օրոք՝ մոտ 5 մլրդ դոլարով, Ն․Փաշինյանի օրոք՝ դեռ 1,2 մլրդ դոլարով։ Լ.Պետրոսյանի ժամանակաշրջանի պետական պարտքի վերաբերյալ պաշտոնական և վստահելի տվյալներ առկա չեն:
Դեռևս հայտնի չէ վերջին Արցախյան պատերազմի ժամանակ ձևակերպված զենքի վարկի մեծությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից բանկերին շուրջ 1 մլրդ դոլար տրված երաշխավորության համար վճարվելիք չափը։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան