ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ կառավարության շենքի դիմաց
04 Փետրվար 2021
Այսօր, փետրվարի-ի 4-ին ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Նրանց ձեռքին կային հետեւյալ գրառումներով պաստառներ. «Նիկոլ դավաճան», «Դավաճնը պետք է հեռանա», «Նիկոլ հեռացիր»:
ՀՀ-ում ամեն օր տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի դավաճան կառավարության դեմ ակցիաներ, ու մենք՝ որպես մարդիկ, ովքեր նույն պահանջն ունեն, մասնակցում ենք այդ բոլոր ակցիաներին․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Շատ պարզ է ամեն ինչ՝ Նիկոլ Փաշինյանի հետ մենք որևէ հնարավորություն չունենք, ամեն ինչ ավելի վատ է լինելու, Հայաստանը դատապարտված է կործանման։ Առանց Նիկոլ Փաշինյանի է, որ Հայաստանը հնարավորություն ունի ոտքի կանգնելու, վերականգնվելու և զարգանալու»,-ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ հասարակությանը պետք է հաճախակի հիշեցնել այժմ առկա վտանգների մասին, որ չհոգնի պայքարելուց։
«Հասկանալի է, որ հոգնում ենք պայքարից, բայց եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, ՀՀ շահերին հակասող, դավաճան ու ապաշնորհ կառավարությունը շարունակի կառավարել Հայաստանում: Հայաստանը դատապարտված է, մեր ֆիզիկական գոյությունն այստեղ վտանգված է։ ՀՀ-ն հիմա ղեկավարում է հոգեպես անհավասարակշիռ մեկը, ում գործողությունների արդյունքում մենք պարտվել ենք պատերազմում, ով պատերազմը պարտվելուց հետո կոչ էր անում զինվորներին գալ ու Երևանի փողոցներում հաշվեհարդար տեսնել, ով ի վիճակի չէ բանակցել և առաջ տանել ՀՀ շահը»,-ասաց նա։
ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանն էլ նշեց, որ այլընտրանք չկա՝ այս իշխանությունները կա՛մ հեռանալու են մեր երկրից, կա՛մ չեն իշխելու։
«Սպասեք մեզ ամեն օր, դուք հանգիստ չեք ունենալու, մեր ակցիաները շարունակվելու են և դուք հեռանալու եք իշխանությունից։ Պատմությունը արձանագրելու է, որ Նիկոլ Փաշինյանի պես և իր թիմի պես դավաճանները մեր երկրում տեղ չեն ունենալու»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/SxMxhhrlYf0