ՀՅԴ «Մերուժան Մոսիյան» երիտասարդական խումբը քննարկել է Մարտունիում նախատեսվող ծրագրերը
15 Փետրվար 2021
Սույն թվականի փետրվարի 14-ին ՀՅԴ Մարտունու «Մերուժան Մոսիյան» երիտասարդական խումբը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Արշակ Մեսրոպյանի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ ընկեր Սերգեյ Շահվերդյանի և ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ ընկեր Վահագն Խաչատրյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Մարտունի քաղաքում իրականացվելիք ծրագրերը, երիտասարդության շրջանակներում հայրենիքում ապրելու գաղափարի արմատավորման, հետպատերազմյան շրջանում երիտասարդության առաջ ծառացած խնդիրները և երիտասարդությանը հուզող այլ հարցեր:
Երիտասարդական միության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել իրենց Մարտունի Քաղաքում տեղակայված Նժդեհի արձանի ապամոնտաժման կանխման հարցի շուրջ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև պատանեկան և երիտասարդական շրջանակներում ազգային դաստիարակչական ծրագրերի կազմակերպմանը:
aparaj.am