Իշխանությունները պետք է հրաժարական տան, դա է մեր ազգի փրկությունը
20 Փետրվար 2021
Այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով խոսեց երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից:
«Այսօր ես այստեղ եմ ճշմարտությունն ասելու, ես որքան քաղաքականությամբ զբաղվել եմ, իմ ժողովրդին չեմ խաբել: Հիմա երկրում տնտեսական ճգնաժամ է, համաճարակ, հողեր են հանձնվել, կապիտուլյացիա, զոհեր, անհետ կորածներ կան, գերիներ կան պատերազմից չորս ամիս անց, պատկերացրեք ծնողների վիճակը, տեղյակ չեն իրենց երեխաներից, դա գժվելու է»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնելով 2020 թվականի հունիսի 5-ի իր հարցազրույցը, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ երբ ասել է, որ անդունդի եզրին է երկիրը, Արցախը կորցնելու ենք, երկրի ղեկավարությունը որևէ քայլ չի արել իրավիճակը փրկելու համար. «Եթե խելք ունեին, քայլ կատարեին, պատերազմ չէր լինի, այդքան զոհ չէր լինի, այսօր այս ցրտին այստեղ ժողովուրդը հավաքված է, որովհետև դանակը հասել է ոսկորներին»:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հասարակությունը սոցիալական խնդիրները լուծելու որևէ տարբերակ չունի, իսկ իշխպանությունն ունակ չէ դրանք լուծելու:
«Օր օրի ավելի է վատանալու երկրի վիճակը, նրանք ի վիճակի չեն խնդիրներ լուծելու, իշխանությունը պետք է հրաժարական տա, դա է մեր ազգի փրկությունը»,-ասաց Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/UtWDjSJ8hHc