Այս շենքում գտնվող մարդիկ Նիկոլի ձեռքով երկու անգամ են պարտվել
29 Ապրիլ 2021
Նիկոլը մեր երկրին և մեր ժողովրդին տարավ պարտության։ Այս շենքում հավաքված մարդիկ Նիկոլի ձեռքով երկու անգամ են պարտվել՝ ծառայելով նրան. Դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Երեք տարի այս մարդիկ, ծառայելով Նիկոլին, դատարաններում պատմություններ են գրում, պարտվում են որպես պետական մեղադրող, պարտվում են որպես դատախազներ, որովհետև կույր կատարում են Նիկոլի հրամանը՝ առանց օրենքի տրամաբանության։ Երբ նրանց հետագայում կանչեն պատասխանատվության, հիշեցնելու ենք, թե ինչպես են կուրորեն ծառայել հատկապես վերջին վեց ամիսներին ազդադավ ծրագրերի մեջ»։
Մանուկյանը շեշտեց, որ Դատախազության շենքում գտնվողները գլխավոր դատախազի գլխավորությամբ աչք փակեցին այն բանի վրա, թե Քննչական կոմիտեում ինչպես են անմարդկային վերաբերմունք դրսևորել Արցախյան երեք պատերազմի մասնակից շուռնուխեցի Արարատի նկատմամբ։
«Փոխարենը այս շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ սադրանքի արդյունքում տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին, նրանցից մեկը անարդար, որպես քաղաքական հետապնդման զոհ, դարձել է բանտարկյալ։ Այսօր ևս մի քանի հոգու հրավիրել էին հարցաքաննության, բայց այնքան կույր են, որ չկարողացան հիմնավորել քրեական գործը»։
Գեղամ Մանուկյանը դիմեց Դատախազության աշխատողներին՝ ասելով, որ կոլեգիայի նիստում ամփոփման ժամանակ չհագնեն իրենց սպիտակ համազգեստը, քանի որ ամոթ է։
«Ամփոփման ժամանակ դուք կտեսնեք, որ Հայաստանում ավելացել են սպանությունները, գողությունները, բռնությունները, որովհետև դուք ձեր շեֆի գլխավորությամբ Հայաստանի ամբողջ իրավական համակարգը կտրել եք իրենց բուն գործից և պայքարում եք ընդդիմության դեմ։ Մինչև հիմա չեք հասկանում, որ այստեղ կանգնողները մի վայրկյան չեն նահանջելու։ Երկիրը սարքել եք հանցագործության բույն գլխավոր հանցագործի գլխավորությամբ»։
Ամփոփելով խոսքը՝ Գեղամ Մանուկյանը շետեց, որ իրենց պայքարը ունի մեկ թիրախ՝ օր առաջ ազատվել հայրենադավ իշխանություններից։
https://youtu.be/_3oCi2l9RD0