Պետական կառավարման համակարգի կազմաքանդմանը մնաց 4 օր
16 Հունիս 2021
Նախորդ երեք տարիներին պետական կառավարման առարկայական և հավաքական գնահատականն է․
– պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն,
– սուտ ու կեղծիք, լկտի պոպուլիզմ և տոտալ անպատասխանատվություն,
– անդառնալի ձախողումներ անվտանգության, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահության, կրթության և հանրային կյանքի մնացած ոլորտներում,
– մերկապարանոց մեղադրանքներ պետական կառավարման բեռն իրապես տանողներին՝ կրտսեր և միջին օղակի ծառայողներին,
– անկառավարելի անորոշություն, պետական կառավարման ապիկարություն և եղած մասնագիտական ներուժի հետևողական մսխում,
– անբարտավան ու մեծամիտ կեցվածք, հանրային քննարկումների բացակայություն, մասնագիտական տեսակետների նկատմաբ անտարբերություն,
– ոլորտները տապալած պատասխաբատու բարձրաստիճան պաշտոնյաններին անաշխատ և ապօրինի պարգևատրումներ՝ ամսական պարբերականությամբ,
– նորելուկ ղեկավարների կողմից անարդարության խորացում, վախի մթնոլորտի տարածում, «մարտնչող տգիտություն»,
– հանրային ծառայողների արհեստական տարբերակումներ՝ «հների և նորերի», «սևի և սպիտակի», «շարիկ գլորողի և սուրճ խմողների», «քայլածի և չքայլածի», իրենց մարդակեր արժեքները կիսողների և ՉԿԻՍՈՂՆԵՐԻ։
Ինչպես 2018թ․-ին, այնպես հիմա՝ քաղաքական իշխանությունը հեծնածների ապազգային խմբակը նախընտրական ծրագրում վկայակոչում են բարեփոխումներ՝ թիրախավորելով 2030թ․-ը։
Հույսը միշտ կա։ Մնաց 4 օր։ Ընտրությունը շատ պարզ է։
Կոչ եմ անում հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող իմ բոլոր ընկերներին և գործընկերներին․
ընտրել ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ճանապարհը՝ «Հայաստան» դաշինքին։
Մենք ունենք պետական կառավարման իրական բարեփոխումների տեսանելի և հստակ նպատակ՝ կոնկրետ թիրախավորումներով․
– պետության կառավարմանն ու հանրային ծառայությանը հաղորդելու ենք նոր որակ՝ հիմնված պետականության ընկալման բարձր մակարդակի, պատասխանատվության, պրոֆեսիոնալիզմի և արժանապատիվ վարձատրության վրա,
– հանրային և մասնագիտական քննարկումների հիման վրա ձևավորելու ենք առավել արդյունավետ աշխատող կառավարության կառուցվածք և պետական կառավարման համակարգ, իրականացնելու ենք պետական կառավարման համակարգի աշխատակիցների շրջանում թվային կարողությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քաղաքականություն,
– գործադիր իշխանությունը պետական և տեղական մակարդակով, լիարժեք հաշվետու ենք դարձնելու ժողովրդի ներկայացուցչական մարմիններին,
– վերանայելու ենք երկքաղաքացիների՝ ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները, ներդնելու ենք գործակցության նոր մեխանիզմներ,
– ապակենտրոնացնելու ենք պետական կառավարումը, անվտանգ, համաչափ և կայուն զարգացման համատեքստում վերատեսության ենք ենթարկելու Հայաստանի վարչատարածքային բաժանումը և համայնքների խոշորացման ծրագրերը:
Թադևոս Ավետիսյան
«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու,տնտեսագետ, իրավագետ