Այս իշխանության վերարտադրությունը վտանգ է մեր պետականության համար. Իշխան Սաղաթելյան
22 Հունիս 2021
Սրանով ցանկանում են վախեցնել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությանը։
«Նպատակը Նիկոլի դիկտատուրա հաստատելն է երկրում, մեկ անձի բռնապետություն հաստատելն է, որը մենք թույլ չենք տալու»,–ասաց նա և նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են։
«Այս իշխանության վերարտադրությունը վտանգ է մեր պետականության համար»,–ասաց նա և ակնհայտ համարեց, որ ճնշումներ են գործադրվում դատարանի նկատմամբ։
«Անընդհատ ժողովրդավարությունից խոսող անձը ժողովրդավարության կամ ժողովրդի հետ կապ չունի։ Ինքը փորձելու է դիկտատուրա հաստատել, մեր առաքելություն է՝ թույլ չտալ և կանխել։ Սա, իհարկե, սկիզբն է, նա կփորձի լրատվամիջոցներին, ընդդիմադիրներին, այն համայքնապետերին, գործարարներին, որոնք իր հետ չեն լռեցնել։ Ինքը փորձելու է բոլորին լռեցնել, իր ձեռքը ճար լինի այս 270 հազար մարդկանց, որ մեզ քվե են տվել, բոլորին կկալանավորի։ Սա է այս մարդը»,–ասաց նա և նշեց, որ դա թույլ չեն տալու։
https://youtu.be/w7do8oJiEew