Տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը
22 Հուլիս 2021
Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։
Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։
«Հայաստան» դաշինք