Տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ
01 Հոկտեմբեր 2021
Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների, օգնականների հանդիպումը «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ :
Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և դաշինքի առկա եւ հետագա մարտավարությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ խմբակցության երկամսյա գործունեությանը, հաստատվել՝ հետագա ռազմավարությունը։