Հավանական է, որ պատարազմը սկսվել է տգիտության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության․ Ռոբերտ Քոչարյան
04 Հոկտեմբեր 2021
Մեկ տարի է անցել 44-օրյա պատերազմից։ Պատերազմից, որը դարձել է ազգային աղետ հայ ժողովրդի համար։ Ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել և ցավոք այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի տրամաբանված կամ ողջամիտ պատասխան մեր հանրությունը չի ստացել։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հնչեցրեց հարցեր, որոնց պատասխանները դեռևս հանրությունը չի ստացել․
«Առաջին և ամենից կարևոր հարցը՝ արդյոք պատերազմը անխուսափելի է եղել, թե՞ պատերազմը հրահրվել է միտումնավոր կամ մեղմ ասած քաղաքական միամտությամբ։ Ընդհանրապես յուրաքանչյուր պետություն յուրաքանչյուր կառավարություն մինչ պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի և անում է բավական խորը վերլուծություն․ առաջին հերթին համադրում են իրենց զինված ուժերի հնարավարությունը հակառակորդի ԶՈւ-ի հետ, համադրում են, փորձում են գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք ունակ է այդ երկիրը կոնսոլիդացնել իր հասարակությունը։ Փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները, արդյո՞ք սա այն կառավարությունն է, որը կարող է կառավարել պատերազմը, հաջորդ քայլը փորձում են հասկանալ, թե ինչպես կպահեն իրենց հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորումները, որոնց կազմում է գտնվում իրենց հակառակորդը։ Սա ուղղակի դասական վերլուծություն է, առանց դրա որևէ նման կարգի որոշումներ չեն կայացվում և երբ որ այդ փաստերը իրենց համար բարենպաստ ձևով համընկնում են որոշում է կայացվում պատերազմ սկսելու համար, սա այբուբեն է, պետական կառավարաման այբուբեն»,- նշեց Երկրորդ նախագահը։
Երկրորդ նախագահը նշեց, որ 2018 թվականից սկսած ՀՀ կառավարությունը արել է ամեն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն և Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծի։
«Փակուղի են մտցրել բանացային գործընթացը։ Իրարամերժ հայտարություններով երեք տարում երեք տարբեր մոտեցում որդեգրելով առաջացրել են Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ։ Ձևավորվել է կարծիք, որ շուստրիության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից։ Վարկաբեկել են բանակը տարբեր քրգործերով, բաժանել են հասարակությունը սևերի- սպիտակների և ցույց ենք տվել որ կառավարման տեսանկյունից քաոտիկ, ոչ սիստեմի բերող կառավարություն է գործում Հայաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար։ Փչացրել են հարաբերությունները ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ։ Հայտնի է նաև այս փաստը և հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը որպես միավոր որևէ ակտիվ մասնակցություն այս ամենի մեջ չի ունենալու»։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով այդ սխալների պատճառով ՀՀ հայտնվեց մեկուսացման մեջ և ոչ մի երկիր չդատապարտեց Ադբեջանին պատերազմ սկսեու համար․ «Տպավորությունն այնպիսնն էր, որ մենք ԱԳՆ չունենք, թեպետ մենք ունեինք և շարունակում էինք ունենալ փորձառու դիվանագետներ, բայց որպես կառույց ուղղակի այն գոյություն չուներ»։
Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին։
«Այս հարցը միակն է, որի պատասխանը հնչեց, այն հետևյալն է՝ չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն։ Ուրեմն սրանից բխում է հետևյալը՝ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը և պատասխանատվությունը այն մարդու վրա է, որը կարող էր պատերազմը կանգնեցնել և չի արել, խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնելուց․ սա ևս փաստ է։
Կան մի շարք այլ հարցեր՝ ինչպես հանձնվեց Հադրութը, Շուշին, պատասխան չկա։ Այդ ճանապարհին Ջաբրայիլից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել, նույնիսկ փորձ չկար բնագիծ կառուցելու այդ ճանապարհին։ Պարզաբանումներ չկան այդ հայտնի 5 միլիարդի առաջարկի մասին։ Փաստ է, որ մինչև 2018 թվականը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով ինչ-որ հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձն արվել է նաև 2018 թվականից հետո։ Իշխանությունները խուսափում են խոսել այդ հարցի շուրջ, և սա ավելի մեծ կասկածներ է առջանացնում։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է մտածել, ունի հիմնավոր կասկած համարելու, որ այդպիսի փաստ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի։
Այստեղից բխում է հետևյալ հարցադրումը՝ մեր պարտությունը տգիտությա՞ն արդյուքն է, թե՞ դավաճանության։ Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր, պլանավորված պարտության մասին, և բոլորս իրավուքն ունենք մտածելու, որ դա հենց այդպես է այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի՝ շատ լուրջ և խորքը քննության ճանապարհով։
Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատարազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության։ Այս ամենն առերևույթ հանցագործություններ են, և մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները պետք է դրանով զբաղվեն և գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաև նրանք, ովքեր իրենց պաշտոնական դիրքից ելնելով պետք զբաղվեին այս հարցերով ու չեն զբաղվել։
Ի՞նչ պետք է անել այս կասկածները փարատելու համար՝ առաջին հերթին պետք է քննել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ, յուրաքանչյուր այլ տարբերակ վստահությունը հանրության մոտ չի վերականգնի։ Եվ ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա բավականին մեծ զանգված, մարդկային ներուժ, որոնք երբեք չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչև այդ պարզաբանումները չստանան, սա ևս փաստ է»։
«Հիմա կարծես խոսում են հնարավոր հանդիպման մասին . Հայաստանի ղեկավարը պետք է նստի և բանակցի մ մարդու հետ որն իրեն անվանել է հարբեցող ծաղրածու, դուք ո՞նց եք պատկերացնում այդ հանդիպման բովանդակային մասը »,-հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ Հայաստանից պաշտոնական մակարդակով որևէ պատասխան չի տրվում՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ծաղրական ու նվաստացնող հայտարարություններին:
«Չեն պատասխանում, որովհետև կոմպելսքսավորված են, որովհետև պարտվել են , որովհետև հնարավոր է դրա հետևում կան ևս այլ բաներ , որոնց մաիսն այսօր մենք չգիտենք և միակ տարբերակն այս իրավիճակից դուրս գալու սրանց հեռանալն է , ես ուղղակի ուրիշ տարբերակ չեմ տեսնում :Ամեն հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում ՀՀ-ի և մեր ժողովրդի համար»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ կառավարություն կողմից արվել է ամեն ինչ այս պատերազմում Թուրքիային ներգրավվելու համար։ Այն թեզը, որ հնչեցվել է պաշտպանության նախարաիր կողմից՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտարնք չէր թողնում և իրենց ռիսկերը նվազեցելու համար ուղղակի Թուրքիայի գիրկն ընկնելն էր․ ասաց Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի և պարտության հանգամանքներին։
Ռոբերտ Քոչարյանը կրկնեց նախկինում հնչեցրած իր միտքը, որ եթե ՀՀ իշխանությունները լիենին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը իրենց նպատակին հասնելու համար։ Այնուհետև անդրադրձավ հանրության մեջ առկա կարևոր հարցադրումներ՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը գիտեր պատերազմի սկզբի մասին։
«Հայաստանում գրեթե բոլոր վերլուծաբանները ահազանգում էին, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, նույնիսկ դեսպանատներին էին սկսել իրենց երկրների քաղաքացիներին զգուշացնել, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է։ Եվ դժվար է ենթադրել, թե մեր կառավարությունը այդ մասին չգիտեր։ Եթե գիտեր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ բացատրել, որ պատերազմի հենց առաջին օրը, առաջին երկու-երեք օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ՝ և՛ ռազմական տեխնիկայի, հակաօդային համակարգերի, և՛ հրետանու մեր հնարավորությունների առումով։ Ուղղակի բացատրություն այստեղ չկա»։
Ինչ վերաբերում է պատերազմում պարտությանը, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները։
«Պետությունն է մոբիլիցազնում ամբողջ հնարավորությունները պատերազմում հաղթանակ տանելու համար։ Հենց դա է հիմանական պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է Գերագույն գլխավոր հրամանատար, որ հնարավորություն ունենա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները և՛ մարդկային, և՛ նյութական։ Ըստ էության Հայաստանում դա չարվեց, սա առաջին մեր ձախողման պատճառն է։ Մոբիլիզացիան ձախողվեց, բանակը համալրեու տեղ սկսեցինք զբաղվել ջոկատների ձևովորմամբ։ Անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի մեղադրանքները, հնչեցված փաստերը։ Անպատասխան մնացին մի շարք այլ հանգամանքներ և իշխանությունն այսօր ամեն կերպ խուսափում է իրենց համար ոչ հաճելի հարցերի պարզաբանումից։ Դուք բոլորդ լսել եք այն հրապարակային ելույթը, որով կոչ էր արվում վարչապետի կողմից ձևավորել ջոկատներ, գտնել զրահաբաճկոններ, ով ինչ ունի տներից։ Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանը այլևս ռեսուրսներ չունի և կարող է ավելացնել ռազմական ճնշումը ՀՀ-ի վրա։ Սա ուղղակի հանցագործություն է, առերևույթ հանցագործություն է»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը։
Ներկայացնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից առաջին հարց-պատասխանը:
Հարց- Դուք մի քանի ամիս առաջ ասել էիք, որ բանակցային ճանապարհով հնարավոր է Հադրութը և Շուշին հետ բերեք, արդյո՞ք այս հայտարարությունը մնում է ուժի մեջ։ Բացի դրանից՝ ի՞նչ է սպասվում այն պայմանագրերին՝ նոյեմբերի 9-ին ստորագրված, հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված, ինչ-որ բան մենք կարողանալո՞ւ ենք փոխել, թե՞ ոչ:
Ռոբերտ Քոչարյան- Եթե այսպես շարունակվի, ապա ոչինչ հնարավոր չի լինի հետ բերել: Մեկ տարի անցել է, մեկ տարի ոչինչ չի բանակցվում: Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում Մոսկվայում միջկառավարական հանդիպումներում, միայն տեխնիկակական հարցեր են քննարկվում, որևէ առարկայական հարց Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի հետ կապված չի բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չէ, ամեն օրը ես համարում եմ կորցրած օր: Դուք չե՞ք նկատել, որ Ղարաբաղից չեն էլ խոսում, ասելիք չկա, ինչ-որ կոմֆորտ զոնա է առաջացել: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովրդի մոտ տպավորություն է առաջանալու, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջանական բանակցությունների տիրույթում է, և Հայաստանը սրա հետ ունի միջնորդված առնչություն:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում