ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին
19 Հոկտեմբեր 2021
Հոկտեմբերի 18-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհավորական այցով հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյաhոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարևորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել Սփյուռքի, մասնավորապես Միջին Արեւելքի հայության անվտանգության մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթություններին եւ համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։