Եվրախորհրդարանի 33 պատգամավոր կոչ է անում Եվրամիությանը ստիպել Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի Հանրապետությունից
19 Նոյեմբեր 2021
Բրյուսել, 19 նոյեմբեր 2021թ.- Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ, Եվրախորհրդարանի 33 պատգամավոր նամակով դիմել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան՝ պահանջելով ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և ամբողջական հեռացումը ՀՀ տարածքից և կոչ են անում ԵՄ Եվրամիության Արտաքին Գործողությունների ծառայությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու և կանխելու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունում է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ «ի տարբերություն ԵՄ արտաքին գործերի ծառայության հայտարարությանը, նամակը հստակորեն ագրեսորին իր անունով է կոչում: Անհրաժեշտ է հստակ գործողություններով ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ և ամբողջությամբ լքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»։
Նամակի բովանդակությունը հետևյալն է. «Նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի երկայնքով։ Որպես Եվրախորհդարանի Անդամներ, դատապարտում ենք ադրբեջանական հարձակումը և ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի ռեժիմի հայտարարությունը և լրջորեն վտանգում է տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Ադրբեջանական զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։
Մենք խորապես ցավում ենք նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով ատաջացած մարդկային կորուստների համար։
Ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որը վտանգում է ՀՀ արևելյան ու հարավային շրջանների բնակչության անվտանգությունը, խաղաղ բնականոն կյանքն ու մարդու իրավունքները, պետք է անմիջապես դադարեցնել։
Կոչ ենք անում Եվրամիության Արտաքին Գործողությունների ծառայությանը օգտագործել իր բոլոր լծակները՝ դադարեցնելու և կանխելու ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը»։
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակ
(Անգլերեն տարբերակը )
33 MEPs call on the EU to urge Azerbaijan to withdraw forces from the Republic of Armenia
Brussels, 19 November 2021 – At the initiative of the Member of the European Parliament (MEP) Loucas Fourlas, 33 MEPs addressed a letter to the EU High Representative Josep Borrell, concerning the attack of the Azerbaijani Armed Forces on the sovereign territory of the Republic of Armenia on November 16.
The MEPs condemn Azerbaijan’s aggression. They demand, that the Azerbaijani armed forces immediately and completely withdraw from the territory of the Republic of Armenia and are urge the EU External Action Service to put pressure on Azerbaijan to stop and prevent the violation of the territorial integrity of Armenia.
The President of the EAFJD Kaspar Karampetian welcomes the letter by the MEP’s. He states: “Unlike the EEAS’s declaration, the letter of the MEP’s clearly calls the aggressor by its name. The EU needs to put pressure on Azerbaijan with concrete measures, in order to ensure the immediate and complete removal of the Azerbaijani Armed Forces from the sovereign territory of the Republic of Armenia.’’
The letter of the MEPs reads as follows: ‘’On November 16, the Armed Forces of Azerbaijan launched an attack in along the eastern border of the Republic of Armenia. As Members of the European Parliament, we condemn the Azerbaijani attack and infiltration into the sovereign territory of the Republic of Armenia which violates the ceasefire statement of the 9. November 2020 and seriously jeopardizes the fragile peace in the region. The Azerbaijani armed forces must immediately and completely withdraw from the territory of the Republic of Armenia.
We deeply regret the reported human losses as a result of the attack. Any action or rhetoric aimed at undermining the security, the peaceful, normal life and the human rights of the population in the eastern and southern regions of the Republic of Armenia must immediately stop.
We call on the EU External Action Service to use all of its leverage to stop and prevent the violation of the territorial integrity of the Republic of Armenia as well as belligerent rhetoric.”
European Armenian Federation for Justice and Democracy