ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները Սիրիայում
23 Նոյեմբեր 2021
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին Սիրիա են ժամանել ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամներ՝ Վահագն Խաչատրյանը (Մարտունի) եւ Բենո Բաբայանը (Ստեփանակերտ)։
Նրանք ծանոթացան տեղի երիտասարդական ու պատանեկան միությունների աշխատանքներին, մասնակցեցին վարժողական համապատասխան ծրագիրներին՝ նպաստելով փորձառությունների փոխանակման կարեւոր գործին։
Ծրագիրն իրականացվում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի առաջնային նպատակից բխելով՝ սերտացնել և հզորացնել Արցախ-Սփյուռք հարաբերությունները ե՛ւ համահայկական, ե՛ւ ՀՅԴ Երիտասարդական միությունների մակարդակով։
Արցախի ընկերները այցելեցին Հալեպի հայկական եկեղեցիները, նաեւ «Գանձասար»-ի խմբագրատուն, ծանոթացան խմբագրակազմին եւ դրա աշխատանքներին, զրուցեցին խմբագրին հետ, տեղեկություններ փոխանցեցին Արցախի ներկա իրավիճակին շուրջ:
Առաջիկայ օրերին նրանք կայցելեն Սուրիայի ազգային վարժարաններ, Համազգայինի Հայագիտական Հիմնարկ, Հայոց Թեմի եկեղեցիներ, ազգային ու մշակութային կառույցներ: