Բողոքի ակցիա Երևանում` հաջակցություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի
29 Նոյեմբեր 2021
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ այսօր՝ նոյեմբերի 29-ին, քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ հաջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի:
Նշենք, որ այս պահին ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:
Երեւանում ընթացող ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Դիմադրեք, դատավորներ, մի վախեցեք», «Վերջ զանգովի արդարադատությանը», «Ազատություն քաղբանտրակյալներին»:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որեւէ իրավական հիմք չկա Առուշ Առուշանյանին կալանավորելու, դա տեղի է ունեցել բացառապես քաղաքական նպատակներով:
Երբ մեր հայրենիքի կարևորագույն հատվածը՝ մեր աշխարհագրական ողնաշարը, օր օրի մեր աչքի առջև մասնատվում է, զուգահեռ ՀՀ իշխանությունները ԲԴԽ-ի դատավորների մեծամասնության շնորհիվ ապօրինի կալանավորման տակ են պահում հայրենիքի պաշտպաններին՝ Առուշ Առուշանյանին, Արթուր Սարգսյանին, Մխիթար Զաքարյանին և բոլոր նրանց, ովքեր ապօրինի հիմքերով գտնվում են կալանքի տակ․ ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանը ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքականություն, որը 100 տարի և ավելի իրականացնում էին երիտթուրքերը՝ ձերբակալելով հայ մտավորականությանը։ Այս քաղաքականությունը շարունակում են այսօր ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունները դատական համակարգում իրենց ունեցած կամակատարների միջոցով՝ Ջհանգիրյան Գագիկի միջոցով, ով վաղուց արդեն պիտանիության ժակետը կորցրել է, ով Սահմանադրության խախտումով եկավ և դարձավ ԲԴԽ նախագահ»,-ասաց Տարոն Ղազարյանը։
Հավաքվել ենք ԲԴԽ շենքի մոտ մի քանի փաստ արձանագրելու և մի քանի գնահատական տալու ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։
«Մեր ակցիային զուգահեռ Գորիսում տեղի է ունենում Առուշ Առուշանյանի դատավարությունը, որին արդեն մի քանի ամսից ավելի ապօրինի կալանքի տակ են պահում՝ չունենալով պատշաճ հիմքեր, իրավական որևէ անհրաժեշտություն չլինելով, միայն քաղաքական նպատակադրումներից ելնելով։ Եկել ենք արձանագրելու, որ փաստացի ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին, գլխավորությամբ ապօրինի կերպով, օրենքի խախտումով ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակված Գագիկ Ջհանգիրյանի, դատարանները կատարում են քաղաքական պատվերներ»,-ասաց Սևակ Նազարյանը։
Այս իշխանությունը ջանք չի խնայում կոշտ, երբեմն էլ իրեն բնորոշ տապոռային ոճով միջամտել դատական իշխանության աշխատանքին․ ասաց ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։
«Առուշ Առուշանյանի գործը մեկն է այն բազմաթիվ գործերից, որոնց հիմքում բացառապես քաղաքական իշխանության կապրիզներն են, և իրենցից ներկյացնում են քաղաքական հետապնդում»,-ասաց Մհեր Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
https://youtu.be/ZUzKBR21J4E