Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է․ Արմեն Ռուստամյան
08 Փետրվար 2022
«Հայաստանի շուրջ գնալով օղակը սեղմվում է, մենք հայտնվել ենք մեր պատմական վերջին ժամանակաշրջանի ամենալուրջ մարտահրավերներով լեցուն միջավայրում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն անթաքույց, հստակ հայտարարում է, թե ինչի է ձգտելու, որն է իր կենսական շահերը և դրանք ուղղակի հակասում են Հայաստանի և հայության ռազմավարական շահերին»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Թուրքական կողմն ակնհայտ մարտահրավեր է նետել, որը Հայաստանը կամ անտեսում է, կամ ակնհայտ ոչ ադեկվատ օրակարգերով զբաղվում․ նշեց Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանի խոսքով՝ այն օրակարգը, որն այսօր քննարկվում է բացարձակապես առնչություն չունի այն մարտահրավերների հետ, որոնք այսօր Հայաստանին սպառնում են:
Ըստ պատգամավորի՝ Թուրքիան և Ադրբեջանն ուղղակի արձանագրել են, որ առաջնորդվելու են 4 խնդրի լուծմամբ՝ բոլոր ապօրինի սահմանները ճանաչելու՝ Հայաստանին այն պարտադրելով, ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում Արցախի հարցով և «Զանգեզուրի միջանցքի» ամրագորւմ»:
Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ այդ մենը սևով սպիտակի վրա գրված է Շուշիի հռչակագրում:
«Մենք դրան չունենք ադեկվատ արձագանք, իսկ այն, ինչ արձագանքվում է ուղղակի սպասարկում է այն, ինչը որ այսօր հայտարարում է Թուրքիան՝ Ցեղասպանությունը թողնում ենք սփյուռքին, ասում ենք, որ մենք որևէ պահանջ չունենք սահմաններում՝ ճշգրտումների հետ կապված, ասում ենք, որ Ադրբեջանի կազմում պետք է մնա Արցախը, որովհետև տեսականորեն անգամ լուծում գոյություն չունի, անհասկանալի ձևով խուսափում ենք Զանգեզուրի խնդրից և, ուրեմն, մեզ մնում է մեկ շանս, կա՛մ այդ հարցը լուծում ենք այստեղ՝ խորհրդարնում՝ ուղակի արձանագրելով մեր կարմիր գծերը, հայեցակարգը, կա՛մ այն կատարվելու է խորհրդարանից դուրս»:
Մանրամասն՝ տեսանյութում։
https://youtu.be/qtjO2-0BBAY