Այն Փաշինյանը, որն ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, պատերազմից հետո չի ասում Արցախի Հանրապետութուն
03 Մարտ 2022
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի երկու ելույթը Ազգային ժողովի մարտի 3-ի նիստում․
Սևը սպիտակի վրա գրված է՝ Արցախի տարածքները հանձնել եք Ադրբեջանին. հողատուն շատ պարզ բացատրություն ունի
«Նիկոլ Փաշինյանը, երբ նեղանում է հողատու կամ հող հանձնող արտահայտությունից, մի կողմից ինձ մոտ լավատեսություն է ներշնչում․ ինչո՞ւ, որովհետև նշանակում է մարդը հասկանում է, թե՝ ինչքան վատ բան է, բայց խնդիրն այն է, որ հող հանձնել, հող տալ, վերադարձնել արտահայտությունն ինքներդ եք ամրագրել այն փաստաթղթում, որի մասին անընդհատ խոսում է ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը վերաբերվում է նոյեմբերի 9-հայտարարությանը, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ մի շարք շրջաններ, որոնք Արցախի իրավազորությունների ներքո են, ՀՀ-ը փոխանցում է կամ վերադարձնում է Ադրբեջանի Հանրապետությանը․ սրանք տարածքեր են, հողեր են, որոնք հանձնվում են թշնամի պետության վերահսկողությանը»,-այս մասին այսօր, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինասյանը հիշեցրեց, որ Փաշինյանն այս ամբիոնից արձանագրել է, որ զորքերի հետ քաշման հրամանն ինքն է տվել ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներն էլ անցել են ադրբեջանցիների վերահսկողությանը:
«Իշխանությունն արդեն 4 տարի է դուք եք, իշխանությունն արդեն 4 տարի է Նիկոլ Փաշինյանինն է, 4 տարվա ընթացքում որևէ քրեական գործ հարուցվե՞լ է այդ նույն հիմնավորմամբ։ Գլխավոր դատախազն օրուգիշեր կառավարությունում է, ինչի՞ չեք պարզում ովքեր են եղել այն պետական դավաճանները որոնք պատրաստ են եղել հողեր հանձնելու։ Ի վերջո այս հարցերի պաատսխանները կտրվեն մի օր:
Անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարություններին՝ Արծվիկ Մինասյանն արձանագրեց.
«Այն, ինչը մենք երեկ լսեցինք հայհոյանք էր, և ակնկալում եմ, որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պետք է իրականացնեն պատշաճ գործընթաց»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Այն Փաշինյանը, որն ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, պատերազմից հետո չի ասում Արցախի Հանրապետութուն
«Մարդիկ հարցեր են բարձրացնում՝ առանց գիտակցելու, որ մի ամբողջ քաղաքական համակարգ են վիրավորում, մի ամբողջ քաղաքական ուժի են վիրավորում: Այսքան ժամանակ դուք երևի չեք լսել կոնկրետ քաղաքական ուժին հնչեցված վիրավորանքներ, բայց Ազգային ժողովի ամբիոնից գալիս հայտարարություններ եք անում մասնավորապես 132-ամյա քաղաղաքական ուժի մասին խոսելիս»,- ԱԺ լիագումար նիստում այս մասին նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝անդրադառնալով իշխանական պատգամավորների քննադատություններին:
«Եթե իջնեմ այդ մակարդակի, ապա հանրության մեջ չափազանց տարածված արտահայտութուն կա հայտնի ՔՊ ձևակերպմանը, կուզե՞ք բարձրաձայնեմ հանրության մեջ ինչ տեսակետ է հնչում այդ մասով՝ «քեմալական պայմանագիր», որն, անշուշտ, կարող է որպես վիրավորանք հնչել, բայց ես չեմ իջնում և գնում դեպի այդ մակարդակը, որը կարող է վիրավորել շատերի գաղափարական կամ քաղաքական հայացքները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Մարդիկ հարցեր են բարձրացնում՝ առանց գիտակցելու, որ մի ամբողջ քաղաքական համակարգ են վիրավուոմ, մի ամբողջ քաղաքական ուժի են վիրավում: Այսքան ժամանակ դուք երևի չեք լսել կոնկրետ քաղաքական ուժին հնչեցված վիրավորանքներ, բայց Ազգային ժողովի ամբիոնից գալիս հայտարարություններ եք անում մասնավորապես 132-ամյա քաղաղաքական ուժի մասին խոսելիս»,- ԱԺ լիագումար նիստում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝անդրադառնալով իշխանական պատգամավորների քննադատություններին:
«Եթե իջնեմ այդ մակարդակի, ապա հանրության մեջ չափազանց տարածված արտահայտութուն կա հայտնի ՔՊ ձևակերպմանը, կուզե՞ք բարձրաձայնեմ հանրության մեջ ինչ տեսակետ է հնչում այդ մասով՝ «քեմալական պայմանագիր», որն, անշուշտ, կարող է որպես վիրավորանք հնչել, բայց ես չեմ իջնում և գնում դեպի այդ մակարդակը, որը կարող է վիրավորել շատերի գաղափարական կամ քաղաքական հայացքները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: