Արցախում ոչ ոք դեմ չէ խաղաղությանը, բայց ի՞նչ գին է ունենալու այն․ Դավիթ Իշխանյան
06 Ապրիլ 2022
Արցախում որևէ մեկը դեմ չէ խաղաղության, բայց ի՞նչ գին է ունենալու այդ խաղաղությունը․ այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։
«Արցախում որևէ մեկը դեմ չէ խաղաղության, որևէ մեկը պատերազմի կողմնակից չէ, բայց խաղաղության դարաշրջանի բացումը ենթադրում է գին,մեզ հետ քննարկե՞լ են, մենք տեղյա՞կ ենք այն փաթեթին, այն գործընթացներին, որի շուրջ ծավալվելու են բանակցությունները։ Ի՞նչ գին է ունենալու այդ խաղաղությունը։ Ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ մեզ հետ քննարկե՞լ են, մենք տեղյա՞կ ենք այն փաթեթին, այն գործընթացներին, որի շուրջ ծավալվելու են բանակցությունները», – ասել է նա։
ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է թե այն գործընթացը, որն իրենց մտահոգությունների դաշտում է, պարտավոր են կանխել։
«Մեզ դպրոցում ուսուցանել են մի հետաքրքիր ստեղծագործություն, որի վերնագիրն է՝ «Վաղը ուշ է լինելու», ես կարծում եմ՝ վաղը ուշ է լինելու», – ընդգծել է Իշխանյանը։