ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
22 Ապրիլ 2022
ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Համաձայն Միչիգանի Հայ դատի հանձնախմբի՝ որոշումը ստորագրել է քաղաքապետ Քենսոն Սիլվերը։
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։
«Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։