Այսօր առաջնային խնդիրը Արցախի հարցն է. Կիրո Մանոյան
25 Ապրիլ 2022
Հայոց ցեղասպանության ճանաչման արշավը շարունակվում է: Պահանջատիրության և հատուցման իրավունքի ամրագրումը մեզ համար կենսական նշանակություն ունի. Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա դիտարկմամբ, հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում երևան են գալիս նոր իրողություններ: Թուրքիայի համար ցեղասպանության հարցը նախապայման է նախ և առաջ ինքնության գիտակցման շերտում, իսկ ի՞նչ ենք անում ու ի՞նչի ենք պատրաստ մենք, Կիրո Մանոյանի համոզմամբ, այս հարցերից փախչել գուցե հնարավոր, բայց չափազանց վտանգավոր է:
ՀՅԴ Բյուրոյի անդամը անդրադարձել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ «գորշ գայլերի» ժեստին, որն արել է Ուրուգվայում՝ ի պատասխան հայ ցուցարարների Ցեղասպանության ճանաչման պահանջի։
Մանրամասները՝ տեսանյութում